Մեր մասին

Բարև Ձեզ սիրելի ընկերներ: Մենք ցանկանում ենք Ձեզ ներկայացնել ֆրանսիական «Café In» ապրանքանիշը:

«Café» ֆրանսերեն նշանակում է՝ սուրճ և «in» անգլերեն`ներսում:

Մենք ՀՀ շուկայի միակ ընկերությունն ենք, որը ներկայացնում է ոչ թե սովորական սուրճ, այլ Bio սուրճ: Արտադրության գործընթացում մենք օգտագործում ենք արտոնագրված տեխնոլոգիա `բարձր բիոլոգիական չափանիշներով: Սա մեզ հնարավորություն է տալիս պնդելու, որ մեր սուրճը Հայաստանում միակ օրգանական ապրանքանիշն է: Դա նշանակում է, որ մեր արտադրանքը լիովին ազատ է գենետիկորեն ձևափոխված հումքից և տարբեր քիմիական հավելումներից: Սուրճի հատիկների (առանց քիմիական ազդեցության) նուրբ բովվածությունը թույլ է տալիս չօգտագործել եթերային յուղեր և պահպանել բնական սուրճի ամբողջական համը: Սուրճը աճեցվում է և գրանուլացվում է Բրազիլիայում: Նույնիսկ փաթեթավորումը, որն օգտագործվում է ՀՀ սուրճը տեղափոխելու համար միայն էկոլոգիապես մաքուր նյութերից է: Դա նաև ապահովում է Ձեր սուրճի  համի և որակի պահպանումը:

Ինչ տեսակի սուրճեր են ձևավորում «Café In» լուծվող սուրճը:

  • Arabica 60% (բովվածությունը Սաուդի) թեթև բովվածություն
  • Robusta 20% (համը բալանսի բերելու համար)
  • Arabica Mocha 20% (անմոռանալի համ) շոկոլադե երանգ

Յուրաքանչյուր ոք, ով մտնում է “Café In” Ընտանիք օգտվում է լիարժեք ծառայություններից: Մենք չունենք «փոքր» կամ «մեծ» գործընկերներ, ձեզանից յուրաքանչյուրը մեզ համար կարևոր է: Առաքումն և սպասարկումը անվճար են:

«Café In» սուրճն ամբողջական հատիկից պատրաստված սուրճ է, առանց քիմիական հավելումների և եթերային յուղերի: Ներկանյութեր և կոնսերվանտներ չի պարունակում: Պարունակում է բնական կոֆեին, 326 մլ / կգ: Փաթեթավորված է  ըստ արտադրողի կանոնակարգերի:

Շնորհակալություն Ձեր հատկացրած ժամանակի համար:

 Եվ անկախ Ձեր կայացրած որոշմից, մեզ համար պատիվ է ճանաչել Ձեզ:

Հարգանքով,

«Café In» թիմ:                                            Արթնացրու երևակայությունտ: